Single Blog Title

This is a single blog caption

Բարտոմեուն՝ Նեյմարի չկայացած տրանսֆերի մասին. «Մենք ծիծաղի առարկա չենք դառնա»

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի՝ կատալոնական ակումբ չկայացած տրանսֆերի մասին:

«Ամեն ինչ վերջացած է: Մենք ծիծաղի առարկա չենք դառնա համաշխարհային ֆուտբոլում»,- Բարտոմեուի խոսքն է մեջբերել Mundo Deportivo-ն:

Հիշեցնենք, որ չնայած Նեյմարի՝ «Բարսելոնա» վերադառնալու ցանկությանը, ակումբները չեն կարողացել համաձայնության գալ բրազիլացու տրանսֆերի հարցում: