Single Blog Title

This is a single blog caption

Բարտոմեուի և Սետյենի հանդիպումն ավարտվել է. որոշում է կայացվել

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, այսօր «Բարսելոնայի» նախագահ Ժոզեպ Բարտոմեուն հանդիպում է ունեցել թիմի գլխավոր մարզիչ Կիկե Սետյենի հետ: Կողմերը քննարկել են Սետյենի կատարած աշխատանքն ու որոշում է կայացվել, որ 61-ամյա մասնագետ կշարունակի իր աշխատանքը և կպատրաստի թիմին Լա Լիգայի վերջին տուրի «Ալավեսի» դեմ խաղի համար:

Այդ հանդիպումից հետո թիմը 6 օր հանգստի ժամանակ է ունենալու, որից հետո էլ քննարկումները կշարունակվեն: Թիմը պատրաստվում է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Նապոլիի» դեմ պատասխան խաղին: Սետյենն այդ խաղին նույնպես կպատրաստի թիմին:

Միակ տարբերակը, որի համաձայն «Բարսան» կհեռացնի Սետյենին այն է, որ իսպանացին անձամբ ցանկություն հայտնի հեռանալու: