Single Blog Title

This is a single blog caption

Բարտոմեու. «Շնորհակալություն Սետյենին, որ համաձայնեց գլխավորել «Բարսելոնան»»

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն խոսել է թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Կիկե Սետյենի մասին:

«Շնորհակալություն Սետյենին, որ համաձայնեց գլխավորել «Բարսելոնան»: Շնորհակալություն նաև Էռնեստո Վալվերդեին այն ամենի համար, ինչ տվել է այս ակումբին:

Սետյենն ունի մարզչական այն փիլիսոփայությունը, որը համապատասխանում է մեր ակումբին: Մենք մրցաշրջանի միջնամասում մարզչական փոփոխություն կատարեցինք, քանի որ մեզ թարմություն էր անհրաժեշտ:

Մենք գիտենք, որ Սետյենը Յոհան Կրույֆի մեծ երկրպագուն է և հիանալի է, որ նա մեզ հետ է»,- ասել է Բարտոմեուն: