Single Blog Title

This is a single blog caption

Բարտոմեու. «Շաբաթ օրը մենք գնում ենք Մադրիդ պայքարելու և տիտղոս նվաճելու»

Կոպա դել Ռեյի եզրափակչից առաջ «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հայտարարություն է արել խաղի ժամանակ Իսպանիայի ազգային օրհներգի հնարավոր սուլոցների դեմ:

«Շաբաթ օրը մենք գնում ենք Մադրիդ պայքարելու և նվաճելու մի տիտղոս, որը հիացնում է շատերին: Ես խնդրում եմ երկրպագուներին վայելել խաղը և աջակցել թիմին խաղաղ ճանապարհով: Մենք միշտ խնդրել ենք հարգել խորհրդանիշերը այնպես, ինչպես կուզեինք, որ մերը հարգեն:

Ես կարծում եմ, որ երբ մեր երկրպագուները արտահայտում են իրենց՝ սուլելով,  նրանք չեն նվազեցնում որևէ սիմվոլ, այլ բողոքում են վերջին տարիներին Կատալոնիայի դեմ վերաբերմունքի դեմ: Կատալոնիայում լճացած վիճակ է, որը կարծես թե անփոփոխ է մնում: Մենք առանց կառավարության ենք մնացել, քաղաքական գործիչները բանտում են կամ արտաքսված են արտասահմանում: Կոնֆլիկտը, որը քաղաքական պետք է լիներ, փորձ է արվում լուծել փողոցներում»,- Բարտոմեուի խոսքերն է մեջբերում Marca-ն: