Single Blog Title

This is a single blog caption

Բարտոմեու. «Մինչև հուլիս չենք խոսում տրանսֆերների մասին»

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն լրագրողների հետ զրույցում նշել է, որ չի խոսելու տրանսֆերների մասին մինչև հուլիս։

«Մենք մեծապես հարգում ենք այլ ակումբներում հանդես եկող ֆուտբոլիստներին և այդ ակումբները։ Մինչև տրանսֆերային պատուհանի պաշտոնական բացումը չենք խոսի այն մասին՝ ով է լքում մեզ, և ով է միանում։

Սա վերաբերում է Գրիզմանին և ցանկացած այլ խաղացողի։ Մենք անում ենք ամեն ինչ՝ հաջողության հասնելու համար»,- Բարտոմեու խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն։