Single Blog Title

This is a single blog caption

Բարտոմեու. «Մեսսին չի պատրաստվում այլ ակումբում խաղալ»

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Ժոզեպ Բարտոմեուն խոսել է թիմի հարձակվող Լիոնել Մեսսիի մասին։

«Դա ճիշտ է, որ Մեսսին 2020-21 մրցաշրջանից հետո կարող է լքել «Բարսելոնան»։ Նա իրավունք ունի ավարտել կարիերան, կամ այլ ակումբ տեղափոխվել։ Նման պայմաններ են եղել նաև Չավիի, Ինյեստայի և Պույոլի պայմանագրերում։

Չեմ անհագնստանում, քանի որ գիտեմ, որ Մեսսին նվիրված է «Բարսելոնային»։ Նա չի պատրաստվում այլ ակումբ տեղափոխվել և կմնա «Բարսելոնայում»,- Բարտոմեուի խոսքերն է փոխանցում Marca-ն:

Նշենք, որ Մեսսին «Բարսելոնայի» կազմում 34 տիտղոս է նվաճել։