Single Blog Title

This is a single blog caption

Բարտոմեու. «Կոուտինյոն լավագույն խաղացողներից մեկն է ամբողջ աշխարհում»

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն մեկնաբանել է Ֆիլիպե Կոուտինյոյի տեղափոխությունը:

«Մենք շատ ուրախ ենք, որ Կոուտինյոն տեղափոխվեց «Բարսելոնա»: Նրան ցանկանում էինք ձեռք բերել դեռևս ամռանը, սակայն այն ժամանակ դա չստացվեց: Մեր տեխնիկական անձնակազմը շարունակեց աշխատել այս տրանսֆերի ուղղությամբ: Դա հեշտ չէր, շատ համբերություն էր պահանջում: Կարևորն այն է, որ Ֆիլիպեն իր կամքով է եկել այստեղ:

«Բարսելոնա» է եկել աշխարհի լավագույն խաղացողներից մեկը, ինչի համար երջանիկ ենք: Մի շարք ակումբներ նույնպես ցանկանում էին նրան տեսնել իրենց թիմում, բայց Կոուտինյոն այժմ այստեղ է և տեղ է գտել Վալվերդեի ծրագրերի մեջ: Այս ընթացքում նա շրջապատված էր իր ընտանիքիի կողմից: Սա խոսում է այն մասին, որ նրա ընտանիքը նույնպես ցանկանում էր այս տրանսֆերը:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Լիերպուլի» ներկայացուցիչներին՝ մեզ հետ մեկ սեղանի շուրջ նստելու և համաձայնեցնելու համար: Առանց իրենց ցանկության ոչինչ տեղի ունենալ չէր կարող»,- Բարտոմեուի խոսքերն է մեջբերում Marca-ն: