Single Blog Title

This is a single blog caption

Բարտոմեու. «Երկրպագուները կարող են հանգիստ լինել Մեսսիի և Ինյեստայի հարցում»

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հերթական անգամ ընդգծել է, որ ակումբը չի պատրաստվում բաժանվել Լեո Մեսսիից և Անդրես Ինյեստայից: Վերջին շրջանում իսպանական լրատվամիջոցները հաճախ են կասկածի տակ դնում «Բարսելոնայում» այդ երկուսի ապագան:

«Մեսսին «Բարսելոնայում» է և կխաղա այստեղ այնքան, որքան կցանկանա: Ինչ վերաբերում է Ինյեստային, ապա նա արտասովոր խաղային որակների տեր ֆուտբոլիստ է: Նա խաղացել է Ռոնալդինյոյի, իսկ հիմա արդեն Մեսսիի հետ: Անդրեսը առանցքային խաղացող է մեր թիմի համար: Նա ևս կխաղա «Բարսելոնայում» այնքան, որքան կցանկանա: «Բարսելոնայի» երկրպագուները կարող են հանգիստ լինել Մեսսիի և Ինյեստայի հարցում»,- Բարտոմեուի խոսքերն է մեջբերում Marca-ն: