Single Blog Title

This is a single blog caption

Բարտոմեու. «Չեմ կարծում, որ սա Մեսսիի վերջին պայմանագիրն է «Բարսելոնայում»»

«Բարսելոնայի» նախագահ Խոսե Մարիա Բարտոմեուն Լոնդոնում գտնվելու ժամանակ բաց չի թողել առիթը և վստահություն է հայտնել, որ Լիոնել Մեսսին կմնա «Բարսելոնայում» նաև ընթացիկ պայմանագրի ավարտից հետո: Հիշեցնենք, որ նոր պայմանագրով Մեսսին կատալոնական ակումբում է հանդես գալու  մինչև 2021 թվականը:

«Մենք մի թիմ ենք, որը  խաղադրույք է կատարում լավ ֆուտբոլի վրա: Մենք յուրահատուկ խաղաոճ ունենք, և Մեսսին աշխարհի լավագույն խաղացողն է, մեր առանցքային ֆուտբոլիստը:

Անդրես Ինյեստան օրինակելի է: Մենք ցանկանում ենք, որ նա այստեղ մնա ոչ որպես խաղացող, այլ որպես ապագա լեգենդ: Ես հույս ունեմ, որ Մեսսիի դեպքում էլ նույնը կլինի:

Հիմա նա 4 տարվա պայմանագիր ունի, բայց ես չեմ կարծում, որ սա նրա վերջինն է:

Ես կցանկանայի ասել, որ շուկան կկայունանա, բայց ես վստահ չեմ: Շատ և շատ թիմեր կան, որոնք հարուստ սեփականատերեր ունեն և նույնիսկ պետություններն են ներդրումներ կատարում ֆուտբոլում:

Գնալով ավելի դժվար է դառնում գնալ տրանսֆերային շուկա և ձեռք բերել լավագույն խաղացողներին: Մեր ռազմավարությունը հետևյալն է՝ ձեռք բերել երիտասարդ խաղացողների, սովորեցնել նրանց խաղալ մեր խաղաոճով և հնարավորություն տալ  խաղալ առաջին թիմում:

Այս մրցաշրջանում ենք ավելի շատ ներդրումներ կատարեցինք տրանսֆերային շուկայում Նեյմարի վաճառքի շնորհիվ: Բայց մենք նպատակ ունենք ամռանը ևս 60 միլիոն ներդնել խաղացողների վաճառքից ստացված գումարներից:

Beko-ի հետ պայմանագրի երկարաձգումից հետո, մեր հաջորդ նպատակը «Կամպ Նոուի» անվան իրավունքների համար հովանավոր գտնելն է: Beko-ի ընդհանուր ներդրումների չաձը կկազմի 600 միլիոն եվրո. Սա ամենաբարձր թիվն է ակումբ համար»,- ասել է Բարտոմեուն Bloomberg-ին: