Single Blog Title

This is a single blog caption

Բարտոմեու. «Չավին օրերից մի օր կգլխավորի «Բարսելոնան»»

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն հայտարարել է, որ ակումբի նախկին կիսապաշտպան Չավին օրերից մի օր կգլխավորի «կապտանռնագույններին»:

«Չեմ կասկածում՝ Չավին մի օր դառնալու է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ: Նա հիանալի մարզիչ է, որը գերազանց է հասկանում ֆուտբոլից: Չավին ամբիցիոզ է, այդ պատճառով կգլխավորի «Բարսելոնան», բայց այս պահին մեր մարզիչը Կիկե Սետյենն է, որը ծարավ է հաղթանակների»,- Բարտոմեուի խոսքը մեջբերում է Sport-ը: