Single Blog Title

This is a single blog caption

Բարտոմեու. «Այսօր տեսանք աշխարհի լավագույն թիմը»

Իսպանիայի Արքայական գավաթի եզրափակչում Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում «Բարսելոնան» 0։5 հաշվով ջախջախեց անդալուսական «Սևիլիային»՝ 4-րդ անգամն անընդմեջ հաղթելով տիտղոսը։

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հանդիպումից հետո կիսվել է տպավորություններով։

«Շատ գոհ ենք։ Այսօր մենք դաշտում տեսանք աշխարհի լավագույն թիմը։ Այս թիմի խաղը իրապես վայելում են ոչ միայն իրենք՝ ֆուտբոլիստները, այլև երկրպագուները։

Խաղի առաջին րոպեից մինչև վերջինը գերազանցում էինք մրցակցին։ Չեմպիոնների լիգայից հետո ընկճված էինք և երկար ժամանակ է՝ չէինք տեսել նման բարձր մակարդակի խաղ։

Ինյեստան փայլուն խաղ ցուցաբերեց։ Մեր թիմում է խաղում աշխարհի լավագույն ֆուտբոլիստը՝ Մեսսին, բայց Ինյեստան այլ մակարդակ է, նա անփոխարինելի է։

Պետք է վայելել այսօրվա հաղթանակը և առաջ շարժվել հաջորդ գավաթին ընդառաջ։ Մաթեմատիկորեն դեռ չենք հաղթել Լա Լիգան, բայց ամեն ինչ կանենք դուբլ տանելու համար»,_ Բարտոմեուի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն։