Single Blog Title

This is a single blog caption

Բարտոմեու․«Հույս ունենք, որ Պույոլը կվերադառնա «Բարսելոնա»»

«Բարսելոնայի» նախագահ Ժոզեպ Բարտոմեուն հայտարարել է, որ թիմի նախկին ավագ Կառլես Պույոլը հնարավոր է զբաղեցնի թիմի սպորտային տնօրենի պաշտոնը։

«Բանակցում ենք Պույոլի հետ։ Հուսով ենք, որ համաձայնության կհասնենք։ Պույոլը շատ բան գիտի ֆուտբոլի և մեր ակումբի մասին։ Ցանկանում եմ, որ նա զբաղեցնի սպորտային տնօրենի պաշտոնը»,-  Բարտոմեուի խոսքերն է փոխանցում Marca-ն։

Հիշեցնենք, որ Կառլես Պույոլը խաղացել է «Բարսելոնայում» 1999-2014 թվականներին։