Single Blog Title

This is a single blog caption

«Բարսելոնան» ընդունել է Բուսկետսի պահանջը

«Բարսելոնան» որոշել է բավարարել կիսապաշտպան Սերժի Բուսկետսի պահանջ և բարձրացնել նրա աշխատավարձը, վստահեցնում է as.com-ը:

Շուտով կողմերը բանակցություններ կանցկացնեն, որի ժամանակ 29-ամյա ֆուտբոլիստին կառաջարկվի նոր պայմանագիր:

Այն նախատեսված կլինի մինչև 2023 թվականը: Ներկայիս համաձայնագիրը գործում է մինչև 2021 թվականը:

Կատալոնացու հրաժարագնի վերաբերյալ դեռ տեղեկություն չկա: Այժմ այն կազմում է 200 միլիոն եվրո: