Single Blog Title

This is a single blog caption

«Բարսելոնան» խնդրում է հետաձգել Իսպանիայի Սուպերգավաթի խաղերը

«Բարսելոնան» ցանկանում է, որ «Սևիլյայի» դեմ նախանշված Իսպանիայի Սուպերգավաթի հանդիպումների ժամկետները հետաձգվեն:

Mundo Deportivo-ն հաղորդում է, որ կատալոնացիները խնդրում են օգոստոսի 5-ին ու 12-ին նախատեսված խաղերը տեղափոխվել օգոստոսի 12-ին և 19-ին:

«Կապտանռնագույնների» այդ խնդրանքի պատճառն այն է, որ թիմն այդ ժամանակ ուսումնամարզական հավաք է անցկացնելու ԱՄՆ-ում: Բացի այդ, «բլաուգրանայի» շատ ֆուտբոլիստներ Աշխարհի առաջնությունից հետո նախատեսված արձակուրդից օգոստոսի սկզբին են վերադառնալու և չեն հասցնի լավ մարզավիճակ հավաքել: