Single Blog Title

This is a single blog caption

«Բարսելոնան» ու «Լիվերպուլը» չեն կարողանում համաձայնության հասնել

«Լիվերպուլը» փորձեր է ձեռնարկում «Բարսելոնայի» եզրային հարձակվող Ուսման Դեմբելեին ձեռք բերելու շուրջ: Ամենայն հավանականությամբ, ամռանը կատալոնացիներին է միանալու «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը, ուստի «բլաուգրանան» դիտարկում է Դեմբելեին ժամանակավորապես այլ թիմ ուղարկելու տարբերակը:

Tuttomercatoweb.com-ը գրում է, որ մերսիսայդցիներն առաջարկել են վարձակալել 21-ամյա ֆուտբոլիստին, սակայն ամբողջական տրանսֆերը գնելու իրավունքով: «Բարսելոնան» կողմ է միայն վարձակալությանը:

Կատալոնացիները վստահ են, որ ֆրանսիացին ապագայում մեծ օգուտ է տալու թիմին և չեն ուզում նրանից մշտապես բաժանվել: