Single Blog Title

This is a single blog caption

AS. «Բարսելոնան» ու «Ատլետիկոն» պայքարում են «Ռեալի» նախկին ֆուտբոլիստի համար

Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Անտոնիո Ադանը կարող է հեռանալ «Բետիսից»:

As-ը վստահեցնում է, որ 31-ամյա ֆուտբոլիստին իրենց շարքում են ցանկանում տեսնել «Բարսելոնան» ու «Ատլետիկոն»: Երկու ակումբներն էլ իսպաանցուն դիտարկում են, որպես հիմնական դարպասապահների` Մարկ-Անդրե տեր Շտեգենին ու Յան Օբլակին փոխարինող: կատալոնացիներն առաջարկ կկատարեն, եթե Յասպեր Սիլլեսենի տրանսֆերը վաճառվի:

Ադանի տրանսֆերը գնահատվում է 2 միլիոն եվրո: Նրան ցանկանում են ձեռք բերել նաև «Խետաֆեն» ու Լիսաբոնի «Սպորտինգը»: