Single Blog Title

This is a single blog caption

[Photo] «Բարսելոնան» Twitter-ում շնորհավորել է Տեր Շտեգենին

«Բարսելոնան» պաշտոնապես Twitter-ի իր միկրոբլոգում շնորհավորել է թիմի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենին հավաքականի կազմում Կոնֆեդերացիաների Գավաթը հաղթելու առթիվ:

Հիշեցնենք, որ Ռուսաստանում կայացած Կոնֆեդերացիաների Գավաթ-2017-ում երեկ` հուլիսի 2-ին Գերմանիայի հավաքականը նվազագույն հաշվով հաղթեց Չիլիի ընտրանուն: Հաղթանակի մեջ իր մեծ ավանդն ունեցավ մեր թիմի դարպասապահը, որը նաև ճանաչվեց եզրափակիչ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ` Վիկտորիա Լոպիրյովայից ստանալով BUD AF Man of the Match մրցանակը: