Single Blog Title

This is a single blog caption

AS. «Բարսելոնան» տրանսֆերային պատուհանի ընթացքում 150 մլն եվրո կծախսի»

Ռոբերտ Ֆերնանդեսին այս ամռանը դժվարին աշխատանք է սպասվում: «Բարսելոնայի» հետաքրքրության շրջանակում հայտնված խաղացողների տրանսֆերային արժեքները չափազանց բարձր են, եւ «Բարսան» ստիպված է անել ամեն ինչ, որպեսզի իջեցնի գները:

Եզրային պաշտպանը, կենտրոնական կիսապաշտպանը եւ հարձակվողը կատալոնական ակումբի գլխավոր նպատակներն են:

Բարսելոնայում են ցանկանում տեսնել «ՊՍԺ»-ի կիսապաշտպան Մարկո Վերատիին, որի տրանսֆերային արժեքը կազմում է 80 մլն եվրո: Սակայն դա գլխավոր խնդիրը չէ: Ֆրանսիական ակումբի ղեկավարները հրաժարվում են բաց թողնել իրենց թիմի առաջատար կիսապաշտպանին:

«Կապտանռնագույնների» մյուս թիրախը Էկտոր Բելյերինն է: «Արսենալի» եզրային պաշտպանը մեր թիմի սան է: Արսեն Վենգերի թիմում իսպանացին իրեն հիանալի է դրսեւորել եւ արդեն երկու տարի կատալոնացիները ցանկանում են վերադարձնել նրան: Լոնդոնում չեն ցանկանում անգամ քննարկում սկսել այդ տրանսֆերի վերաբերյալ: Սակայն, հաշվի առնելով, որ «Արսենալը» չի խաղալու Չեմպիոնների լիգայում, 40 մլն եվրոն կարող է անչափ գրավիչ լինել նրանց համար: Ձախողելու դեպքում՝ «Բարսան» կգնի «Բենֆիկայի» պաշտպան Սեմեդոյին:

Ուսման Դեմբելեն կրկին հետաքրքրում է «Բարսելոնային»: Ֆրանսիացին մեկ տարի առաջ օբյեկտիվորեն մոտեցավ մեր թիմի առաջարկին եւ մերժեց այն, քանի որ գիտակցում էր, որ Մեսսիի, Նեյմարի եւ Սուարեսի հետ մրցակցության պայմաններում բավական խաղաժամանակ չէր ստանա: Սակայն Դորտմունդի «Բորուսիայում» հաջող մրցաշրջան անցկացնելուց հետո Դեմբելեն ինքն է առաջարկել իր ծառայությունները կատալոնական ակումբին: «Բարսայում» հույս ունեն, որ եզրային հարձակվողի տրանսֆերի վրա կծախսեն առավելագույնը 30 միլիոն եվրո:

«Բարսան» նաեւ հետաքրքրված է Սեսար Ասպիլիկետայով, Յուլիան Վայգլով, «Նիսի» կիսապաշտպան Սերիով, Անխել դի Մարիայով, Պաուլո Դիբալայով, Ֆիլիպե Կոուտինյոյով: