Single Blog Title

This is a single blog caption

«Բարսելոնան» տրանսֆեր է համաձայնեցրել

«Այաքսի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը կարող է տեղափոխվել «Բարսելոնա»:

El Mundo Deportivo-ն վստահեցնում է, որ կատալոնական ու հոլանդական ակումբները նախնական համաձայնեցրել են 20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը:

Գործարքը կկայանա 2019 թվականի ամռանը: «Բլաուգրանան» ցանկանում է, որ հոլանդացին ևս մեկ տարի շարունակի փորձ կուտակել իր ներկայիս թիմում:

«Կապտանռնագույնները» բանակցում են նաև «Այաքսի» կենտրոնական պաշտպան Մատեյս դե Լիգտի հնարավոր տրանսֆերի շուրջ: