Single Blog Title

This is a single blog caption

«Բարսելոնան» նոր տրանսֆեր է համաձայնեցրել

Կատալոնական «Բարսելոնան» նոր տրանսֆեր է համաձայնեցրել: Ինչպես տեղեկացնում է Globo Esporte-ն, «կապտանռնագույների» շարքերը կհամալրի «Պալմեյրասի» կիսապաշտպան Մատեուս Ֆերնանդեսը:

«Բարսելոնան» 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 7 մլն եվրո կվճարի: Եվս 4 մլն եվրո կկազմեն հավանական բոնուսները:

Ֆուտբոլիստը կշարունակի նախամրցաշրջանային փուլը «Պալմեյրասի» հետ մինչև կլուծվեն փաստաթղթային հարցերը: