Single Blog Title

This is a single blog caption

«Բարսելոնան» Սուարեսին փոխարինողին գտել է ՄՅՈՒ-ում

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում»:

Ինչպես գրում է Mundo Deportivo-ն, կատալոնացիները լրջորեն հետաքրքրվում են անգլիացու ծառայություններով: 21-ամյա հարձակվողը հետաքրքրել է «Բարսելոնային» բարձր արդյունավետության շնորհիվ: 180 խաղում Ռեշֆորդը դարձել է 48 գոլի հեղինակ: Նա նաև 8 գոլ է խփել ազգային հավաքականում:

«Կապտանռնագույնները» Ռեշֆորդի շնորհիվ ցանկանում են փոխարինել Լուիս Սուարեսին:

Հավելենք, որ անգլիացին այս ամռանը նոր պայմանագիր է կնքել «կարմիր սատանաների» հետ: Այն նախատեսված է մինչև 2023 թվականը: