Single Blog Title

This is a single blog caption

«Բարսելոնան» ՊՍԺ-ին Նեյմարի համար կառաջարկի 100 մլն եվրո և իր ֆուտբոլիստներից մեկին

Իսպանացի լրագրող Հիլյեմ Բալագեն խոսել է «Բարսելոնայի» և ՊՍԺ-ի բանակցությունների առաջին փուլի մասին։ Կատալոնական ակումբը ցանկանում է ձեռք բերել բրազիլացի Նեյմարի տրանսֆերը։

Ըստ լրագրողի՝ այսօր ակումբների ներկայացուցիչները կհանդիպեն իրար հետ։ Կատալոնական ակումբը փարիզեցիներին կառաջարկի 100 միլիոն եվրո և Կոուտինյոյին։

Լրագրողը հայտնում է, որ ՊՍԺ-ի համար ընդունելի է այս տարբերակը, բայց ֆրանսիական ակումբը ցանկանում է 150 միլիոն եվրո։