Single Blog Title

This is a single blog caption

«Բարսելոնան» պորտուգալացի ֆուտբոլիստի համար չի վճարի 50 մլն եվրո

Պորտուգալական «Բենֆիկայի» պաշտպան Նելսոն Սեմեդոն այլեւս չի հետաքրքրում «Բարսելոնային»:

Ի սկզբանե ԶԼՄ-ները գրում էին, որ «Բարսելոնան» կվճարի «Բենֆիկայի» ֆուտբոլիստի համար 30 միլիոն եվրո, սակայն հետագայում «Բենֆիկան» ցանկացավ ավելացնել այդ գործարքին եւս 20 միլիոն եվրո:

Իսպանական ակումբը պատրաստ չէ վճարել այդպիսի գումարներ այն ֆուտբոլիստի համար, որը հանդես է գալիս Պորտուգալիայի առաջնությունում, այդ իսկ պատճառով կդիտարկի այլ տարբերակներ կազմի աջ եզրը ուժեղացնելու համար:

Նշենք, որ «Բարսելոնան» սկսել է աջ եզրային պաշտպանի փնտրտուքները դռեւս ձմռանը, քանի որ Ալեիշ Վիդալը և Սերժի Ռոբերոն այդպես էլ չկարողացան փոխարինել Դանի Ալվեշին, որն անցած ամառ տեղափոխվեց «Յուվենթուս»:

Նելսոն Սեմեդոն հադիսանում է «Բենֆիկայի» կազմի կարեւոր խաղացող: Անցկացրել է 47 հանդիպում «արծիվների» կազմում՝ խփելով 2 գոլ և կատարելով 12 արդյունավետ փոխանցում:

Պորտուգալացու պայմանագիրը «Բենֆիկայի» հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականը: Ավելի վաղ Նելսոն Սեմեդոյի ծառայությունները սկսել էին հետաքրքրել «Մանչեսթեր Սիթիին»: