Single Blog Title

This is a single blog caption

«Բարսելոնան» պատրաստ է վաճառել իր կիսապաշտպանին

Կատալոնական «Բարսելոնան» հայտնել է, որ պատրաստ է վաճառել Ռաֆինյա Ալկանտարայի տրանսֆերը:

Ինչպես հաղորդում է Marca-ն, ֆուտբոլիստը դժգոհ է կատալոնական ակումբում իր ստացած խաղաժամանակից, այդ իսկ պատճառով ցանկանում է փոխել թիմը:

Ինչպես հայտնում է իսպանական մամուլը, «Բարսելոնան» պատրաստ է վաճառել Ռաֆինյային, սակայն բրազիլացու համար պահանջում է 30 միլիոն եվրոյից ոչ պակաս: Նրա հանդեպ հետաքրքրություն են ցուցաբերում իտալական «Ռոման», «Յուվենթուսը» և անգլիական «Լիվերպուլը»: