Single Blog Title

This is a single blog caption

«Բարսելոնան» պատրաստ է փոխանակել իր ֆուտբոլիստին «Լացիոյի» կիսապաշտպանի հետ

«Բարսելոնան» հետաքրքրված է «Լացիոյի» 25-ամյա  կիսապաշտպան Լուիս Ալբերտոյի ծառայություններով, հաղորդում են իսպանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ կատալոնական ակումբը մտադիր է իտալացիներին առաջարկել Լուիս Ալբերտոյին փոխանակել «Բարսայի» կիսապաշտպան Դենիս Սուարեսի հետ։

Ալբերտոն ընթացիկ մրցաշրջանում Սերիա Ա-ում անցկացրել է 30 հանդիպում, խփել 9 գոլ, կատարել 11 արդյունավետ փոխանցում։