Single Blog Title

This is a single blog caption

«Բարսելոնան» պատրաստ է իր պաշտպանին ներառել Նեյմարի գործարքում

«Բարսելոնան» շարունակում է բանակցությունները ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարի տրանսֆերի վերաբերյալ, հաղորդում է Mundo Deportivo-ն:

Պարբերականի տվյալներով՝ կատալոնական ակումբը պատրաստ չէ բրազիլացու համար վճարել պահանջվող 250 մլն եվրոն, այդ պատճառով էլ ցանկանում է ՊՍԺ-ին տալ իր մի քանի խաղացողներին: Հերթական տարբերակը պորտուգալացի պաշտպան Նելսոն Սեմեդուն է, որը նախկինում հայտնվել էր փարիզյան ակումբի ուշադրության կենտրոնում: Կատալոնացիները պատրաստ են նաև հրաժարվել կիսապաշտպան Իվան Ռակիտիչից:

Հիշեցնենք, որ 27-ամյա Նեյմարը որոշում էր ընդունել հեռանալ ՊՍԺ-ից և այդ մասին տեղեկացրել է ակումբի ղեկավարությանը: Հարձակվողով հետաքրքրվում է նաև «Ռեալը»: