Single Blog Title

This is a single blog caption

«Բարսելոնան» պատրաստ է բաց թողնել Կոուտինյոյին ՄՅՈւ

Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։

Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, «Բարսելոնայի» ղեկավարությունը պատրաստ է քննարկել բրազիլացու տրանսֆերի հարցը։ Կատալոնացիները 85 միլիոն եվրո են մտադիր ստանալ Կոուտինյոյի վաճառքից։

Կոուտինյոն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 41 հանդիպման՝ դառնալով 9 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։