Single Blog Title

This is a single blog caption

«Բարսելոնան» պատրաստ է 85 մլն եվրո վճարել «Ինտերի» ֆուտբոլիստի համար

«Ինտերի» պաշտպան Միլան Շկրինյարը հայտնվել է «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում:

ինչպես հայտնում է «SME»-ն, կատալոնական ակումբը նոր պաշտպան է փնտրում Սամուել Ումտիտիի ստացած վնասվածքից հետո:

Թիմի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն անհանգստացած է այն առիթով, որ բավարար կենտրոնական պաշտպաններ չունի, որպեսզի լրացնի վնասվածք ստացած ֆուտբոլիստի բացը:

Աղբյուրը տեղեկացնում է, որ Շկրինյարի համար «Բարսելոնան» պատրաստ է ծախսել 85 մլն եվրո: