Single Blog Title

This is a single blog caption

«Բարսելոնան» պատրաստ է 222 մլն եվրո ծախսել 3 տրանսֆեր կատարելու համար

Իսպանական ԶԼՄ-ները հայտնում են, որ «Բարսելոնան» որոշել է, թե որ ֆուտբոլիստների վրա է ծախսելու Նեյմարի տեղափոխությունից ստացված 222 մլն եվրոն:

«Կապտանռնագույնները» գումարի մեծ մասով պատրաստվում են ձեռք բերել «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյին: Երեկ արդեն հայտնվել էին ոչ պաշտոնական տեղեկություններ, որոնց համաձայն կողմերը արդեն սկսել են տրանսֆերի շուրջ բանակցությունները:

Վաստակած գումարի մնացած մասով կատալոնական ակումբը նախատեսում է ձեռք բերել «Բորուսիայի» կիսապաշտպան Ուսման Դեմբելեին և «Ռեալ Սոսյեդադի» պաշտպան Ինյիգո Մարտինեսին:

Կատալոնացիները հետաքրքրված են նաև «Յուվենթուսի» հարձակվող Պաուլո Դիբալայի ծառայություններով: