Single Blog Title

This is a single blog caption

«Բարսելոնան» պատմության առաջին ակումբն է, որը ներկայացված է ԱԱ բոլոր խմբերում

Հունիսի 4-ին Աշխարհի 2018 թվականի առաջնությանը մասնակցող բոլոր 32 հավաքականները հայտարարեցին վերջնական հայտացուցակները մրցաշարին:

«Բարսելոնան» Աշխարհի առաջնությունների ռեկորդ սահմանեց` դառնալով պատմության մեջ առաջին ակումբը, որի խաղացողները հայտավորված են Մունդիալի բոլոր խմբերում:

Հիշեցնենք, որ 32 հավաքականները բաժանված են 8 խմբի, որոնցից յուրաքանչյուրում 4-ական թիմ է:

«Բարսելոնան» առաջիկա ԱԱ-ում 13 ներկայացուցիչ ունի: