Single Blog Title

This is a single blog caption

«Բարսելոնան» պատասխանել է Տեբասի հայտարարությանը

«Բարսելոնան» պատասխանել է իսպանական Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասի հայտարարությանը։

Հիշեցնենք, որ Տեբասը հայտարարել էր. եթե թիմերից որևէ մեկը անհարգալից լինի Իսպանիայի հիմնի կամ ազգային այլ խորհրդանիշների նկատմամբ, Արքայական գավաթի եզրափակիչ հանդիպումը կկանգնեցվի։

««Բարսելոնայի» անունից հորդորում ենք պարոն Տեբասին զբաղվել իր գործով, այն է՝ կազմակերպության ֆինանսատնտեսական հարցերը։ Խորհուրդ ենք տալիս ձեռնպահ մնալ նման բնույթի հայտարարություններից, որոնք բացարձակապես չեն բխում իր գործառույթներից և չեն նպաստում Արքայական գավաթի եզրափակչին ընդառաջ թիմերի միջև դրական միջավայրի ձևավորմանը»,_ «Բարսելոնայի» պաշտոնական պատասխանը Sport.es-ը։