Single Blog Title

This is a single blog caption

«Բարսելոնան» պատասխանել է Անդրե Գոմեշի ահազանգող հայտարարությանը

«Բարսելոնայի» երկրպագուների և Անդրե Գոմեշի հարաբերությունները հասնում են լարվածության գագաթնակետին, և ակումբի խոսնակ Խոսեպ Վիվեսը ընդունել է, որ ակումբը քայլեր է ձեռնարկում ի պատասխան ստեղծված իրավիճակի:

«Մենք աջակցում և հասկանում ենք Գոմեշի հայտարարությունը: Ակումբը հետևում է և քայլեր է ձեռնարկում այս իրավիճակից դուրս գալու համար:

Մենք աշխատում ենք նրա հետ այնպես, ինչպես և մնացած բոլոր մասնագետներն այս ակումբում:

Յուրաքանչյուրն անհատական ծրագիր ունի, և Գոմեշը բացառություն չէ:

Մենք հարգում ենք խոսքի ազատությունը և չենք պատրաստվում վերահսկել, թե ինչ են անում երկրպագուները:

Այո, մենք խնդրում ենք նրանց աջակցել այն խաղացողին, որը նման հայտարարություններ է անելու, ցույց է տվել իր հավատարմությունը ակումբին և այն, որ նա ցանկանում է լավ խաղալ»,- Վիվեսի խոսքերն է մեջբերում Marca-ն: