Single Blog Title

This is a single blog caption

«Բարսելոնան» պատասխան է պահանջել Լա Լիգայից

«Բարսելոնայի» ղեկավարությունը Լա Լիգայից պատասխան է պահանջել՝ Իսպանիայի Արքայական գավաթի եզրափակիչ հանդիպմանը ակումբի երկրպագուներին դեղին հագուստով «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտ մուտքը արգելելու համար, գրում է Marca-ն։

Կատալոնացիների շատ երկրպագուներ բողոքել են իրենց դեղին հագուստները վերցնելու համար։

Դրանով իշխանությունները փորձել են կանխել Կատալոնիայի անկախության անուղղակի քարոզը։

Քանի որ մինչև հանդիպումը դեղին հագուստը պաշտոնապես արգելված չի եղել, «Բարսելոնայի» ղեկավարությունը դիմել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիա։ Հնարավոր է՝ բացվեն նաև դատական գործեր։