Single Blog Title

This is a single blog caption

AS. «Բարսելոնան» պայմանավորվել է Գրիզմանի հետ

«Բարսելոնան» պայմանավորվել է Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանի հետ, վերջինիս կատալոնական ակումբ տեղափոխվելու հարցում: Այս մասին հայտնում է AS-ը:

Ըստ աղբյուրի՝ «Բարսելոնայի»  ներկայացուցիչները նախորդ ամսվա ընթացքում հանդիպել են Գրիզմանի հետ և պայմանավորվածություն ձեռք բերել: Կատալոնական ակումբը Գրիզմանի համար վճարելու է 100 մլն եվրո:

27-ամյա Գրիզմանը ընթացիկ մրցաշրջանում «Ատլետիկոյի» կազմում մասնակցել է 46 խաղի՝ դառնալով 27 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ: