Single Blog Title

This is a single blog caption

«Բարսելոնան» «Ոսկե գնդակների» քանակով առաջ անցավ «Ռեալից»

Արգենտինացի Լիոնել Մեսսին 6-րդ անգամ ստացավ «Ոսկե գնդակը» և դրանից հետո «Բարսելոնան» այդ մրցանակի քանակով առաջ անցավ Մադրիդի «Ռեալից»։

«Բարսելոնայի» ֆուտբոլիստները 12 անգամ արժանացել են «Ոսկե գնդակին» և դա ակումբային լավագույն ցուցանիշն է ողջ աշխարհում։

Մինչև երեկ կատալոնական ակումբը առաջին հորիզոնականը կիսում եմ «արքայական» ակումբի հետ։

«Բարսելոնայի» կազմում «Ոսկե գնդակ» ստացել են Լուիս Սուարեսը (1960), Յոհան Կրոյֆը (1973), (1974), Խրիստո Ստոիչկովը (1994), Ռիվալդոն 1999), Ռոնալդինյոն (2005) և Լիոնել Մեսսին (2009),(2010),(2011),(2012),(2015),2019)։

«Ռեալի» կազմում «Ոսկե գնդակ» ստացել են Ալֆրեդո Դի Ստեֆանոն (1957),(1959), Ռայմոն Կոպան (1958), Լուիշ Ֆիգուն 2000), Ռոնալդոն (2002), Ֆաբիո Կանավարոն (2006), Կրիշտիանու Ռոնալդուն (2013), (2014), (2016), (2017) և Լուկա Մոդրիչը (2018)։