Single Blog Title

This is a single blog caption

«Բարսելոնան» որոշում է կայացրել Ումտիտիի ապագայի վերաբերյալ

«Բարսելոնան» ցանկանում է մինչև Աշխարհի առաջնության մեկնարկը երկարաձգել պայմանագիրը թիմի կիսապաշտպան Սամուել Ումտիտիի հետ: Ինչպես հաղորդում է El Mundo Deportivo-ն՝ Կատալոնիայում մտահոգված են ֆրանսիացու նկատմամբ անգլիական ակումբների կողմից հետաքրքրության համար:

«Բարսելոնայի» հետ Ումտիտիի գործող համաձայնագիրն ուժի մեջ է մինչև 2021 թվականը: Ֆուտբոլիստի հրաժարագինը կազմում է 60 միլիոն եվրո:

Նոր պայմանագրով «կապտանռնագույնների» ղեկավարությունը ցանկանում է ավելի քան 4 անգամ մեծացնել այն՝ հասցնելով 250 միլիոն եվրոյի: Նախատեսվում է նաև ֆուտբոլիստի աշխատավարձի բարձրացում: