Single Blog Title

This is a single blog caption

«Բարսելոնան» օգնություն է առաջարկել «Սևիլիայի» մարզչի համար

«Բարսելոնան» պատրաստ է օգնություն ցուցաբերել «Սևիլիայի» գլխավոր մարզիչ Էդուարդո Բերիցոյին, վերջինիս մոտ ախտորոշվել է շագանակագեղձի քաղցկեղ:

«Բարսայի» նախագահը զանգահարեց ինձ և առաջարկեց օգտագործել իրենց ակումբի բուժաշխատողների ողջ փորձը»,- հայտնել է անդալուսյան ակումբի նախագահ Խոսե Կաստրոն:

Կատալոնական ակումբի բժիշկները այդ հիվանդության դեմ պայքարի փորձ ունեն: Ուռուցքաբանական հիվանդություններ ի հայտ են եկել ակումբի նախկին պաշտպան Էրիկ Աբիդալի և գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովայի մոտ, որը մահացել է 2014 թվականին: