Single Blog Title

This is a single blog caption

«Բարսելոնան» ներողություն է խնդրել «Գրեմիոյից»

«Բարսելոնայի» մարզական տնօրեն Ռոբերտ Ֆերնանդեսը ներողություն է խնդրել «Գրեմիոյի» գործադիր տնօրեն Անդրե Զանոտայից բրազիլական թիմի ֆուտբոլիստ Արթուր դե Օլիվեյրա Մելոյին «Բարսայի» մարզաշապիկ նվիրելու համար.

«Շաբաթ օրն ինձ զանգահարեց Ռոբերտ Ֆերնանդեսը և ներողություն խնդրեց: Ես նրա կողմից ուղարկված ներողությունը փոխանցեցի «Գրեմիոյի» նախագահին: Կարծում ենք, որ չպետք է մարզաշապիկ նվիրել այն ֆուտբոլիստին, որը այլ ակումբի հետ մինչև 2021 թվականը նախատեսված պայմանագիր ունի»,- Globo Esporte-ի հետ զրույցում նշել է Զանոտան:

Ավելի վաղ նշվում էր, որ այս դեպքի համար բրազիլական ակումբը բողոք կներկայացնի FIFA-ին: