Single Blog Title

This is a single blog caption

«Բարսելոնան» մտադիր է ձեռք բերել «Սևիլյայի» խաղացողին

«Սևիլյայի» պաշտպան Կլեման Լանգլեն առաջիկա ամռանը կարող է դառնալ «Բարսելոնայի» խաղացող: Այս մասին հաղորդում է Sport.es-ը:

Կատալոնական ակումբը մտադիր է ձեռք բերել 22-ամյա ֆրանսիացի պաշտպանին, որը 2017 թվականի հունվարին 4.5 միլիոն եվրոյով «Նանսիից» տեղափոխվել էր Իսպանիայի առաջնություն: Խաղացողի տրանսֆերը «Բարսելոնայի»  համար կարող է 45 միլիոն եվրո արժենալ: Հենց այդքան էկազմում ֆրանսիացու հրաժարագինը:

Ընթացիկ մրցաշրջանում Լանգլեն 30 խաղում դարձել է 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: