Single Blog Title

This is a single blog caption

AS. «Բարսելոնան» մոտ օրերս կհայտարարի Գրիզմանի տրանսֆերի գնման մասին

«Բարսելոնան» շատ մոտ է Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանի տրանֆերի ձեռքբերմանը։

Ըստ AS օրաթերթի՝ կատալոնական ակումբին մնում է միայն որոշ դետալներ համաձայնեցնել ֆրանսիացու հետ։ Մինչև Աշխարհի առաջնության մեկնարկը «Բարսելոնան» կհայտարարի Գրիզմանի տրանսֆերի գնման մասին։

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ համաձայնագիրը կարող է չեղարկվել միայն մի դեպքում՝ եթե ֆուտբոլիստն ինքը հրաժարվի դրանից, որի դեպքում պետք է վճարի 20 մլն դոլար։

AS-ը նշում է, որ «Բարսելոնան» Գրիզմանի համար կվճարի 115 մլն եվրո։

Գրիզմանը պաշտոնապես կտեղափոխվի «Բարսելոնա» հուլիսի 1-ին՝ տրանսֆերային պատուհանի բացման առաջին օրը։