Single Blog Title

This is a single blog caption

«Բարսելոնան» մոտ է իր ռեկորդի թարմացմանը

«Բարսելոնան» շուտով կարող է թարմացնել իր իսկ ռեկորդը, այս մասին հայտնում է El Mundo Deportivo-ն:

Այսպիսով, արդեն այսօր «կապտանռնագույնները» կարող են գերազանցել 1986/1987 մրցաշրջանի նվաճումը, որի ժամանակ կատալոնական ակումբը առաջնության առաջին հատվածի շրջանակներում բաց էր թողել ընդամենը 8 գոլ:

Այս ռեկորդը գերազանցելու համար «Բարսային» պարզապես հարկավոր է այսօրվա «Ռեալ Սոսյեդադի» դեմ կայանալիք հանդիպմանը անառիկ պահել սեփական դարպասը: