Single Blog Title

This is a single blog caption

«Բարսելոնան» մեկ տարվա ընթացքում առաջին անգամ է այսպիսի ցուցանիշ գրանցում

Կատալոնական «Բարսելոնան» «Վալենսիայի» հետ կայացած արտագնա խաղում ընդամենը մեկ միավոր կարողացավ վաստակել (1:1):

Չոորեքշաբթի օրը կատալոնացիները Չեմպիոնների լիգայի շրջանակներում Թուրինում տեղի ունեցած «Յուվենտուսի» դեմ խաղում նույնպես նույնքան միավոր էին վաստակել: Այսպիսով, «Բարսան» մեկ տարվա ընթացքում առաջին անգամ է երկու անընդմեջ խաղերում ոչ-ոքի գրանցում:

Նախորդ տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին «կապտանռնագույնները» երեք անընդմեջ ոչ-ոքի էին խաղացել. «Սոսյեդադի», «Էրկուլեսի» և «Ռեալի» դեմ խաղերում: