Single Blog Title

This is a single blog caption

«Բարսելոնան» լուրջ քայլեր է ձեռնարկում Ինիգո Մարտինեսին ձեռք բերելու համար

Էռնեստո Վալվերդեն որոշել է, որ պաշտպանի ձեռքբերումը առաջնային է «Բարսելոնայի» համար, և հաշվի առնելով Նեյմարի տեղափոխությունից ստացված գումարները, «Ռեալ Սոսյեդադի» կենտրոնական  պաշտպան Ինիգո Մարտինեսը արդեն չորեքշաբթի կարող է հայտնվել «Բարսելոնայում»: Ամենայն հավանականությամբ, Վերմալենը կլքի ակումբը, իսկ Մարլոն Սանթոսին, կարծես թե,  չի վստահում նոր մարզիչը, ուստի կատալոնացիները պատրաստվում են գումարներ ծախսել նոր կենտրոնական պաշտպան ձեռք բերելու նպատակով:

Իսպանացին վաղուց էր հանդիսանում «Բարսելոնայի» թիրախը, դեռևս այն ժամանակ, երբ ակումբի տրանսֆերային քաղաքականությամբ զբաղվում էր  Անդոնի Սուբիսարետան, և կարծես թե, նրանք վերջապես պատրաստ են ձեռք բերել նրան՝ վճարելով «Ռեալ Սոսյեդադի» պահանջած 32 միլիոն եվրոն: Սպասվում է, որ ֆուտբոլիստը, ով ապաքինվում է վնասվածքից հետո, շարք է վերադառնալու չորեքշաբթի և հույս ունի, որ մինչ այդ տեղափոխությունը  կայացած կլինի: Իսկ  «Ռեալ Սոսյեդադը» դուրս է թողնում իր աստղին  «Ուոտֆորդի» հետ ընկերական խաղի հայտացուցակից:

Դեռ ավելին, Մարտինեսը ինքը հիացած է հյուսիս-արևելք տեղափոխության հեռանկարով: Լա Լիգայի և Չեմպիոնների Լիգայի տիտղոսների համար պայքարելով՝ նա հնարավորություն կունենա տեղ գտնել հավաքականում և մասնակցել Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությանը: Նրա համար դժվար կլինի տեղ գտնել «Բարսելոնայում»՝ հաշվի առնելով մինչմրցաշրջանային խաղերին նրա բացակայությունը և Ժերար Պիկեի ու Սամուել Ումտիտիի կայունությունը:

Այնուամենայնիվ, 26-ամյա պաշտպանի ձեռք բերումը, կարծես թե, լինելու է Նեյմարի հեռանալուց հետո «Բարսելոնայի» առաջին քայլը: