«Բարսելոնան» լրջորեն հետեւում է Ա Սերիայի ռմբարկուին
Կատալոնական «Բարսելոնան» լրջորեն հետեւում է «Ջենոայի» հարձակվող Կշիշտով Պյոնտեկի խաղին, որը տվյալ պահին Ա Սերիայի լավագույն ռմբարկուն է:

El Mundo Deportivo-ն հայտնում է, որ «կապտանռնագույնների» սկաուտները հիացած են 23-ամյա հարձակվողի ցուցադրած խաղով:
Ընթացիկ մրցաշրջանում լեհ ֆուտբոլիստը մասնակցել է 7 խաղի եւ խփել 12 գոլ: