Single Blog Title

This is a single blog caption

«Բարսելոնան» կրկնեց «Ռեալի» ռեկորդը և նոր ռեկորդ գրանցեց

Իսպանիայի Արքայական գավաթի եզրափակչում Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում «Բարսելոնան» 0։5 հաշվով ջախջախեց անդալուսական «Սևիլիային»՝ 4-րդ անգամն անընդմեջ հաղթելով տիտղոսը։

2015թ. «Բարսան» հաղթել էր Բիլբաոյի «Աթլետիկին» (3։1), 2016թ.՝ «Սևիլիային» (2։0), 2017թ.՝ «Ալավեսին» (3։1)։

Այսպիսով, «կապտանռնագույնները» կրկնեցին Մադրիդի «Ռեալի» և Բիլբաոյի «Աթլետիկի» ռեկորդները, որոնք ևս չորս տարի անընդմեջ Արքայական գավաթը հաղթելու փորձ ունեն. «Ռեալը» 1905-1908թթ., «Աթլետիկը» 1930-1933թթ.։

Ընդհանուր առմամբ «Բարսելոնան» Արքայական գավաթը հաղթել է 30 անգամ, ինչը բացարձակ ռեկորդ է։ Երկրորդ և երրորդ տեղում են «Աթլետիկը» (23 անգամ) և «Ռեալը» (19 անգամ)։