Single Blog Title

This is a single blog caption

«Բարսելոնան» կորուստով է մոտենում «Ռեալ Սոսյեդադի» հետ խաղին

«Բարսելոնայի» պաշտպան Նելսոն Սեմեդուն բաց կթողնի «Ռեալ Սոսյեդադի» հետ առաջիկա հանդիպումը:

Ինչպես հաղորդում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը՝ 24-ամյա պորտուգալացին բաց կթողնի հանդիպումը տոնզիլիտի պատճառով (վերին շնչուղիների վարակ): Սեմեդուի փոխարեն հայտացուցակում կընդգրկվի Ալեիշ Վիդալը:

Ընթացիկ մրցաշրջանում Սեմեդուն 11 հանդիպում է անցկացրել Իսպանիայի առաջնությունում՝ դաշտում անցկացնելով 621 րոպե: