Single Blog Title

This is a single blog caption

«Բարսելոնան» կօգնի երեխաներին

«Բարսելոնան» չորս տարվա համագործակցության պայմանագիր է ստորագրել Nestle MILO ընկերության հետ, որի նպատակն է օգնել Ասիայի, Օվկեանիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի երեխաներին:

Ընկերությունները ծրագրել են միջոցառումների շարք, որի նպատակն է դարձնել երեխաների կյանքը ավելի ակտիվ և առողջ: Օրինակ՝ այս տարի Սինգապուրում տեղի կունենա 6-ից 14 տարեկանների MILO-ի գավաթը: Մրցաշարի լավագույն խաղացողները հնարավորություն կստանան մարզվել «Բարսայի» հետ:

 

աղբյուրը՝ Sports.ru