Single Blog Title

This is a single blog caption

«Բարսելոնան» կերկարաձգի Ումտիտիի հետ պայմանագիրն ու նոր հրաժարագին կսահմանի

«Բարսելոնան» մտադիր է երկարաձգել Սամուել Ումտիտիի հետ պայմանագիրը:

Ներկայում ֆուտբոլիստը վաստակում է տարեկան 3 միլիոն եվրո, ինչը բավական քիչ է իր բազմաթիվ թիմակիցների աշխատավարձից:

Ֆրանսիացու հրաժարագինը 60 միլիոն եվրո է: «Բարսելոնան» ավելի գրավիչ պայմաններ է առաջարկելու, բարձրացնելու է աշխատավարձն ու նոր հրաժարագին է սահմանելու:

«Կապտանռնագույնների» ներկայացուցիչներն արդեն հանդիպել են 23-ամյա ֆուտբոլիստի եւ նրա եղբոր՝ Յաննիկի հետ, ով Սեմի գործակալն է:

Նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչեւ 2022 կամ 2023 թվականը: Հրաժարագինը կկազմի 180 միլիոն եվրո:

Այդպես «Բարսան» կհասկացնի անգլիական ակումբներին, որ չի պատրաստվում բաժանվել Ումտիտիից: