«Բարսելոնան» կերկարաձգի Բուսկետսի պայմանագիրը
«Բարսելոնան» պատրաստ է երկարաձգել կիսապաշտպան Սերժիո Բուսկետսի հետ պայմանագիրը, գրում է AS-ը։

Մայիսի 23-ին ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հանդիպել է ֆուտբոլիստին։ Կողմերը համաձայնության են եկել Բուսկետսի համար պայմանների բարելավման շուրջ։
Ֆուտբոլիստի աշխատավարձը կբարձրանա։