Single Blog Title

This is a single blog caption

«Բարսելոնան» կբողոքարկի Պիկեի և Սուարեսի դեղին քարտերը

«Բարսելոնան» պատրաստվում է բողոքարկել պաշտպան Ժերար Պիկեի և հարձակվող Լուիս Սուարեսի դեղին քարտերը, որոնք նրանք ստացել էին Իսպանիայի առաջնության 12-րդ տուրի «Լեգանեսի» հետ խաղում (3-0): Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Պիկեն այս մրցաշրջանում իր 5-րդ դեղին քարտը ստացավ «Լեգանեսի» հետ խաղի 29-րդ րոպեին, մրցակցի շապիկից քաշելու համար: Այդ զգուշացման պատճառով պաշտպանը բաց կթողնի նոյեմբերի 26-ին կայանալիք «Վալենսիայի» հետ խաղը:

Իսկ Սուարեսը զգուշացվել էր խաղի 52-րդ րոպեին մրցակցի դարպասապահի գործողությունները խոչընդոտելու համար: Սուարեսի համար դա 3-րդ դեղինն էր: